Հասարակություն
Այսպես շարունակել չի կարելի. Քննչական կոմիտեն պարզում է Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները
Gohar Vardanyan
562 դիտում
Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում պարզում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նշենք, որ 44 օր հացադուլի մեջ գտնվող, կալանավորված լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան հետ կապված հայտարարություն է տարածել նաև ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա մասնավորապես հայտնել է. ՙԱյսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Որպես մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ՝ պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից եւ դատարանից ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի՚:
ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարել է. ՞Արդարադատության նախարարությունը, գոնե այս հերթական ողբերգությունից հետո, պարտավոր է.
1. ժամ առաջ առավելագույն ամբողջական տեղեկույթ տրամադրել հանրությանը Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ,
2. վերջ տալ իր ինքնագոհ ու ջայլամային վարքագծին եւ գերկարճ ժամկետում հանրային քննարկման ներկայացնել մարդու եւ նրա իրավունքների գերակայության վրա հիմնված փոփոխությունների ռազմավարության նախագիծ, որը կերաշխավորի քրեակատարողական համակարգի արդիականացումն ու մարդկայնացումը՚:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
453
Մանրամասներՙ «Կովկաս» ռեստորանում ռումբի ահազանգի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
787
Ինչն է Մհեր Եղիազարյանի մահվան պատճառ դարձել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
710
Կարևոր սննդամթերքի արտադրությունը նվազում է. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
564
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
279
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
446
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
95
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
128