Քաղաքականություն
Ինչ է արգելել Փաշինյանը Ոստիկանությանը. Երկու սահման, որոնք իրավապահները չեն կարողանա անցնել
Gohar Vardanyan
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաեւ ոստիկանության համակարգի վրա, եւ նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի եւ վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն: Այս մասինՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետեւել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են:
Այստեղ հստակ բանաձեւեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, եւ դրանում չլինի քաղաքական կողմնակալության որեւէ էլեմենտ: Շատ կարեւոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
Միհրան Պողոսյանը լքե՞լ է Հայաստանը. ի՞նչ են ասել տան աշխատակիցները
Gohar Vardanyan
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թրամփը՝ Վենեսուելայում նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Ռուսաստանից պատասխանել են Ալեն Սիմոնյանի` գազի գների հետ կապված հայտարարությանը
2.6
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
5.0