Հրապարակվել է ՊԵԿ նախագահի եկամուտների հայտարարագիրը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը․ «Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր` 2018 թվականի համար։ Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար», գրել է նա։ Դավիթ Անանյանը երկու աղբյուրից ստացել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4 մլն 808 հազար 668 դրամ և 18 մլն 482 հազար 639 դրամ ծավալով։ Նա ստացել է շահաբաժին՝ մոտ 14.9 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 1,494 եվրո և 6,750 եվրո, 2 գույքի օտարումից՝ 2.5 մլն և 2.4 մլն դրամ։ Բանկային հաշվեհամարներում Դավիթ Անանյանի կուտակումներն անցած տարվա ընթացքում աճել են. տարեսկզբի 1 մլն 650 հազար դրամը տարեվերջին դարձել է 2.1 մլն դրամ, 2500 դոլարը՝ 7000 դոլար, 1500 եվրոն՝ 2000 եվրո։ 2018-ին նա հանձնել է 3 մլն 393 հազար 200 դրամ փոխառություն, որից վերադարձվել է 2մլն 848 հազար դրամը։ Որևէ անշարժ կամ շարժական գույք հայտարարագրվախ չէ։

Պատահարներ