Քաղաքականություն
Հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը Գևորգ Կոստանյա՞նն է բացահայտել
Gohar Vardanyan
448 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռեւս 2015 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ: Պարզապես կասեցվել էր այն:
Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել. Սեւանա լճից թուլատրվածից 2-3 անգամ ավել ջուր բաց թողնելու հատկանիշներով, սակայն հիմա միայն կաշառքի մասով է գործը քննվում: Հուսանք՝ նաեւ Սեւանի մասով քննություն կտարվի»:
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմի 15-րդ օրը. ԱՄՆ-Իսրայել-Իրան հրթիռակոծություններ, նավթը կտրուկ թանկանում է
1 րոպե
11
Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ. Թրամփ
1 րոպե
375
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
1 րոպե
239
Թրամփը խոսել է Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին
1 րոպե
631