Քաղաքականություն
«Այս աղմուկն ունի բացառապես մեկ նենգ նպատակ». Արմեն Դանիելյան
Gohar Vardanyan
1 րոպե
970 դիտում
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ողջ «ստվերային համակարգ» անթաքույց զբաղված է գործող իշխանություններին բառիս բուն իմաստով վարկաբեկելով... Նախկինները Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ չեն կարողանում ներել ու հավանաբար չեն էլ ների... Ով-ով, բայց ես դրա մասին լավ գիտեմ... Պետական կառավարման համակարգում պարգևավճարների տրամադրումը բնավ էլ նորություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, և այդ համակարգի աշխատողները միշտ էլ ստացել են պարգևավճաներ, իսկ պարգևավճարի տրամադրաման չափը բացառապես օրենքի կարգավորման տիրույթում է... Հետևաբար ինչքան էլ, որ ոմանք աղաղակեն այս հարցում չի կարող լինել որևէ կոռուպցիոն դրսևորում... Այս անհեթհեթ աղմուկը գործող իշխանությանը վարկաբեկելու անկհայտ մանիպուլյացիոն փորձ է այն փորձառու աղվեսների կողմից՝ ովքեր տասնյակ տարիներ տեղի-անտեղի պարգևատրվել են մեր հարկատուների և ժողովրդի հաշվին...
Հ.Գ. Հետևապես ժամանակն է, որպեզի մեկ առ մեկ հրապարակվեն նախկին բոլոր պաշտոնյաների անունները, ովքեր տարին տասներկու ամիս ինքնապարգևատել են իրենք իրենց և պարգևատրել իրենց սիրուհիներին, իրենց տեղակալներին ու նրանց սիրուհիներին... ու այդպես շարունակ... Հիշում եք չէ՝ «այդ մարդկանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր»։ Այս աղմուկն ունի բացառապես մեկ նենգ նպատակ՝ հասարակությանը ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել ու հնի և նորի միջև որևէ տարբերություն չկա... Անզեն աչքով տեսանելի է այդ տարբերությունը. այս իշխանության մեջ չկա որևէ քրեական անցյալ ունեցող գործիչ, որևէ օլիգարխ, բոլորն էլ սերված են մաքուր հայկական ընտանիքներից և որ պակաս կարևոր չէ նրանք պայքարել են արդարության համար, իսկ արդարության համար պայքարող մարդը երբեք դիմացինին ցավ չի պատճառի և չի կարող լինել անարդար: Այս մասին թող հետևություններ անեն մի ողջ ժողովրդի շուրջ երկու տասնամյակ տառապանք և աղքատություն «պարգևած» նախկին պարգևատրվողները...»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ. Թրամփ
1 րոպե
216
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
1 րոպե
126
Թրամփը խոսել է Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին
1 րոպե
455
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
295