Քաղաքականություն
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Թբիլիսիին Ախալքալաքում արցախյան հերոսի կիսանդրին տեղադրելու պատճառով
Gohar Vardanyan
1 րոպե
434 դիտում
Բաքուն բողոքի նոտա է հայտնել Թբիլիսիին Ախալքալաքի Բուղաշեն թաղամասում Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրին տեղադրելու փաստի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը:
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեին կանչել են երկրի ԱԳՆ և «պահանջել անհապաղ միջոցներ ձեռնարկել փաստի վերացման առնչությամբ, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների բնույթին»:
Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Գասանովը նույն հարցի շուրջ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում և փոխանցել Բաքվի բողոքը:
Նշենք, որ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում, որտեղ հայ բնակչությունն է ապրում, հունվարի 20-ին բացվել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված Միխայիլ Ավագյանի հուշարձանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
470
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
255
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
1 րոպե
991
Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
1 րոպե
384
Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
1 րոպե
293
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
1 րոպե
2,077