Քաղաքականություն
Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի(խորհրդարանի) ղեկավար և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին նա հայտարարել է Կարակասում տեղի ունեցած միտինգի ժամանակ: Ինչպես հաղորդում է El Nacional թերթըՙ Գուայդոն երդվել է պաշտոնապես իրականացնել Վենեսուելայի նախագահի լիազորությունները և հասնել իշխանության ուզուրպացման դադարեցմանը: Նա նաև խոստացել է զերծ մնալ բռնություն կիրառելուց:
Նշենք, որ Ազգային ասամբլեան գործնականում որևէ մասնակցություն չի ունենում որոշումներ կայացնելու գործընթացում: Այն գտնվում է երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական հակառակորդների ղեկավարության ներքո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդն Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր պաշտոնակատար: CNN-ի փոխանցմամբՙ Վաշինգթոնն այժմ Կարակասի դեմ խիստ պատժամիջոցներ են նախատեսում: Խոսքը վերաբերում է նավթային սեկտորին:
Ի դեպ, երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնավարում է հունվարի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՊԵԿ-ը հրապարակել է Ադրբեջանի տարածքով ներկրվող ապրանքների ծավալները
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 62 երկրի անձնագիր ունեցող անձը, ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ․ Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստը
1.0