ՊԵԿ նախագահը ինքն իրեն պարգևատրել է ավելի քան 8 միլիոն դրամով
Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Yerevan Today-ը ներկայացնում է դեկտեմբերին նրանց ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը։ Եվ այսպես, ըստ նույն տեղեկությունների․ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան — 8 մլն 55 000 դրամ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան – 9 մլն. 60 000 դրամ ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 6 մլն. 456 000 դրամ ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն. 930 000 դրամ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան — 6 մլն 6000 դրամ ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան — 2 մլն 120 000 դրամ ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան — 2 մլն. 763 000 դրամ ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտրյան- 2 մլն 30.000 դրամ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան -1 մլն 574 000 դրամ։ Վերջինս Սաթինե Գզողյանի ամուսինն է։ Ի դեպ, ամուսինները նաև հարկային ծառայողներ չեն։ Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ։ Նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին 9 մլն. 60 000 դրամ։ Պարգևատրումների մասին տեղեկատվության պաշտոնական պատասխանի համար դիմում ենք ՊԵԿ-ին։

Պատահարներ