Քաղաքականություն
Փաշինյանն ավելի լավ էր լռեր․ Աշոտյանը վարչապետի ուղիղ եթերն է լսել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերին՝ նշել է․
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:
Ավելի լավ է լռեր...»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց մանրամասներ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Ներքին ապստամբություն՝ Սթարմերի դեմ․ պատգամավորները պահանջում են նրա հեռացումը
Փաշինյանի խոստումը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ․ հարցում սկսված է
2.3