Քաղաքականություն

Մեկ ու կես ժամ հանդիպումը Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան

Gohar Vardanyan 323 դիտում
Մեկ ու կես ժամ հանդիպումը Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան
Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Ըստ նրա՝ այս հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար են: «Չգիտեմ՝ որքան վաղ է պլանավորված եղել հանդիպումը, բայց համաձայն եմ, որ մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում։ Ենթադրում եմ, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման արդյունքները երկու երկրների նախագահներին են փոխանցվել: Չեմ կարող ասել՝ այդ հանդիպման, որ դետալի շուրջ ինչ համաձայնություն են տվել նրանց վերադասները, բայց ակնհայտ է, որ երկու կողմից էլ ազդակներ եղել են, և ՀՀ վարչապետն ու Արդբեջանի նախագահն, ըստ էության, համաձայնել են այդ հանդիպման ընթացքում քննարկված մի շարք հարցերի, որոնց շուրջ առնվազն նախարների մասով եղել է համաձայնություն: Չլիներ այդպիսի համաձայնություն, իմ կարծիքով, չէր կարող տեղի ունենալ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում», - նշեց Սաֆարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250