Քաղաքականություն
Կադաստրի կոմիտեն ծառայողական 30 մեքենա է վերադարձրել պետությանը
Gohar Vardanyan
379 դիտում
Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնեցին 30 տրանսպորտային միջոց՝ կատարելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի որոշումը։ Կոմիտեից հայտնում են, որ նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է։ Ծառայողական ևս 3 ավտոմեքենա կոմիտեն պատրաստվում է տրամադրել Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։
Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությանը՝ հունվարի 8-ին, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տրանսպորտային միջոցների վերադարձի գործը հանձնարարեց գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանին, իսկ կոմիտեի հաշվեկշռում մնացած մեքենաների վերահսկողությունը՝ տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանին, որը պետք է ավտոմեքենաների գույքագրում կատարի՝ լուսանկարներով և տվյալների բազայով, թե յուրաքանչյուր մեքենա տեխնիկապես ինչ վիճակում է։ Հանձնարարվեց վերլուծել և ներկայացնել տվյալներ, թե քանի վարորդ, որքան բենզին և այլ միջոցներ են անհրաժեշտ նրանց շահագործման համար։ Ապա պատվիրեց, որ ծառայողական մեքենաների նորոգման, բենզինի հետ կապված ցանկացած հարց լուծվի միմիայն գրավոր եղանակով.
«Անցյալ տարի խնայողություն ենք ունեցել ոլորտում, այս տարի էլ կշարունակենք, և խնայված միջոցները դարձյալ կուղղենք աշխատակիցների խրախուսմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
11
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
179
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
147
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
154