Քաղաքականություն
Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ․քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Gohar Vardanyan
377 դիտում
Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի և Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչու՞ թափանցիկության չկա:
Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:
Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետևանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում և խորհուրդներ տալիս: Գիտակցու՞մ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղե՞լ»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
14
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
187
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
153
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
155