Քաղաքականություն
Գեներալ Մանվելի մերձավորների բիզնեսը դուրս է եկել օդանավակայանից ու «գրավել» մայթերը
Gohar Vardanyan
1 րոպե
614 դիտում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ և խոշոր չափի յուրացման համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող ուղեբեռի փաթեթավորման բիզնեսը «Զվարթնոց» օդանավակայանի նախասրահից տեղափոխվել է դուրս ու «գրավել» օդանավակայան տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է Aysor am-ը։
Հայաստանից մեկնող քաղաքացիների ուղեբեռի փաթեթավորումը նախկինում իրականացվել է միայն օդանավակայանի սրահում։ Այդ բիզնեսում մասնաբաժին են ունեցել Մանվել Գրիգորյանի մերձավորները։ Սակայն նախկին պատգամավորի վերաբերյալ խոշոր յուրացման փաստի առթիվ քրեական գործի (ստացել է «տուշոնկայի գործ» անվանումը՝ հեղ.) հարուցումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը, լրատվամիջոցի տեղեկություններով, ջանքեր է թափել ազատվել Գրիգորյանին առնչվող բիզնեսից։
Արդյունքում այժմ օդանավակայանի նախասրահում տեղադրված ուղեբեռի փաթեթավորումն իրականացվում է այլ անձանց կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
11
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
179
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
147
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
154