Քաղաքականություն
Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել
Gohar Vardanyan
1,032 դիտում
Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այս մասին Factor am-ը տեղեկացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանից:
Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է լրատվամիջոցին ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել:
Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում: Քաղաքապետարանի՝ Factor am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor am-ի հացին ի պատասխան նշել է, որ դա համարվում է անձնական տվյալ և գործատուն կարող է միայն գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ https://factor.am/117575.html
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
28
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
195
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
153
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
156