Քաղաքականություն
Դավիթ Անանյանը հերքում է ավելի քան 8 միլիոն պարգևավճարի մասին տեղեկությունը
Gohar Vardanyan
498 դիտում
Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ։ Այս մասին Tert-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Yerevan today-ի՝ ՊԵԿ-ում տրված պարգևավճարների վերաբերյալ հրապարակումը։
ՊԵԿ-ի նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է:
«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նշենք, որ Yerevan today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին «աստղաբաշխական» յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:
Հավելենք, որ, մասնավորապես, ՊԵԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմի 15-րդ օրը. ԱՄՆ-Իսրայել-Իրան հրթիռակոծություններ, նավթը կտրուկ թանկանում է
1 րոպե
14
Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ. Թրամփ
1 րոպե
375
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
1 րոպե
241
Թրամփը խոսել է Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին
1 րոպե
631