Քաղաքականություն
Տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում․ Բաբկեն Պիպոյան
Gohar Vardanyan
1 րոպե
641 դիտում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարգևավճարները դարձան վերջին օրերի առանցքային թեման` ստանալով տարբեր գնահատականներ` շատ են ստացել, դա էլ էր քիչ, բա մենք սրա համար ե՞նք հեղափոխություն անում, տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում, որ աշխատողը վարձատրվի և այլն: Ցավալի է, բայց փաստ` առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան: Պարգևավճարը խրախուսման ձև է և հետևաբար առաջնային է հասկանալ` կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց է այն վճարվել և ինչո՞ւ այդ չափով: 104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը կամ ընդհանրապես չստացողը, թե՞ բյուջեն է պարզապես դրա հնարավորությունը ստեղծել: Իսկ այս ամենը կարելի է պահանջել, երբ սահմանված են աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ և երբ իրականացվում է կատարողականի նկատմամբ խիստ վերահսկողություն:
Ահա կառավարման համակարգի և պատասխանատվության ինստիտուտի մոդելը, որը հնարավորություն կտա արձանագրել իրական փոփոխություններ: Ի դեպ սա պետք է վերաբերի ողջ պետական ապարատին: «Բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ բավարար կատարելու համար» արտահայտությունն էլ անակնկալ և աննախադեպ չի դառնա»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
294
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
255
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
274
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
223
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
290
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
227