Քաղաքականություն
Թեժ «մարտերը» Զոհրաբյանն ու Մարուքյանը կվարեն
Gohar Vardanyan
280 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում՝ մեր պատվիրակության առաջին մասնակցության առումով: Բանն այն է, որ պատվիրակությունը բավականին հետաքրքիր համամասնություն ունի, «Իմ քայլին»՝ իշխող դաշինքին, հասնում էր 3 տեղ՝ հիմնական կազմում, սակայն «Իմ քայլը» մեկը զիջել է ընդդիմությանը՝ ոչ ընդդիմության «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես քաղաքական հաշվարկից ելնելով:
Բանն այն է, որ «Իմ քայլի» պատվիրակության ներկայացուցիչները գրեթե փորձ չունեն, և չնայած իրենց հանգստությանը, որ նստաշրջանում հակահայկական օրինագծեր չկան, ու վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները սուր ընդգծումներ չունեն, այնուհանդերձ, նրանք պատվիրակության հիմնական կազմում են թողել ԵԽԽՎ հին «գայլեր» Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ թեժ «բոյերը» նրանք տան՝ անհրաժեշտության դեպքում պարզերես անելով պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի երեսը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
272
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
257
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
1 րոպե
195
5.0
Պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ
1 րոպե
425
143 միլիոն եվրոյի ԵՄ աջակցություն՝ Հայաստանի զարգացման նպատակով
1 րոպե
184
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է արել
1 րոպե
1,363