Քաղաքականություն
Շիրակի փոխմարզպետը պաշտոնից ազատման դիմում է գրել
Gohar Vardanyan
272 դիտում
ՀՀ Շիրակի մարզպետի 3-րդ տեղակալ Արա Մելիքջանյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր դեռ հուլիս ամսին, հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ շիրակցիներ, այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։
Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։ Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
11
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
179
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
147
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
154