Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100․000 դոլար, բայց նրանից դժգոհ են․ Баграмян 26
Հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար `«Մարտի 1-ի գործը» վավերագրական ֆիլմի համար: Այս մասին հայտնում է Баграмян 26 թելեգրամի ալիքը։ «Սա անձամբ նրա վարձատրությունն է: Ֆիլմի նկարահանող խումբը նման ծրագրերի համար միջինից շատ բարձր աշխատավարձ է ստացել, սակայն Բաբայանը ֆիլմի համար ստացել է $ 100․000: Գուցե ֆիլմի հրապարակումից հետո նրան էլի գումար են տվել՝ ես չգիտեմ»,- ասել է Баграмян 26-ի զրուցակիցը, ով նկարահանման խմբի անդամներից է: Նրա խոսքով՝ պատվիրատուն դժգոհ է ֆիլմից, որովհետև սպասվում էր, որ Բաբայանը Մարտի 1-ի իրադարձություններից ավելի շատ վկաներ կգտնի, որոնք տեսախցիկի առաջ մեղադրանքներ կհնչեցնեն Փաշինյանի հասցեին․ «Ֆիլմի հրապարակումից հետո մարդկանց մեծ մասը սկսել է մեղադրանքներ հնչեցնել, որ ֆիլմը մանիպուլյացիոն բնույթ ունի»: Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից։ «Մասնավորապես դրանում ներգրավված է եղել Պետդումայում ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հյրենակիցների հետ կապերի կոմիտեյի առաջին փոխնախագահ, Քոչարյանի ընկեր Կոստանտին Զատուլինը: Մեզ ասել են, որ ֆիլմը լինելու Մարտի 1-ի զոհերի եւ նրանց հարազատների մասին: Մեզ նաեւ տվեցին այդ մարդկանց կոնտակտները, որոնց հավաստիացրել էին, որ ֆիլմը լինելու է օբյեկտիվ և ստացել նկարահանվելու համաձայնություն: Հետո նոր ասացին, թե ինչ ֆիլմ է պետք ստանալ: Դրանից հետո անցնաք մոնտաժային աշխատանքներին, սակայն հարցազրույցները հիմնականում հակաքոչարյանական են եղել, և միայն մի քանիսն հաջողվեց մշակել այնպես, ինչպես պետք էր Բաբայանին: Շատ մարդկանց հարցազրույցներ ուղղակի չեն հայտնվել ֆիլմում, որովհետեւ նրանց պատմությունը դեմ էր Քոչարյանի հիմնական վարկածին,- ասել է Баграмян 26-ի զրուցակիցը:

Քաղաքականություն