Քաղաքականություն

Քոչարյանի պաշտպանները ստացել են կալանքի վերաբերյալ որոշումը

Քոչարյանի պաշտպանները ստացել են կալանքի վերաբերյալ որոշումը
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ օրվա արվարտին ստացել են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ ծանոթացել է դատարանի որոշմանը: Երեկ պաշտպանական կողմը բարձրաձայնել էր, որ դատարանը պաշտպանական կողմին չի տրամադրել որոշումը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հունվարի 18-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Պաշտպանական կողմը որոշման հրապարակումից անմիջապես հետո Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250