Մենք իսկապես նախանձում ենք հայերին. Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայերի և վրացիների տարբերությունների մասին,- գրում է Armtimes.com-ը:
«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայի: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:
«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը: