Քաղաքականություն
Ավտորիտար երկրներում փաշինյանները վարչապետ չեն դառնում. Շարմազանով
Gohar Vardanyan
1 րոպե
361 դիտում
Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ադրբեջանական պատվիրակները քննադատել են ԵԽԽՎ-ին ՀՀ նախկին իշխանություններին ժամանակին դրական գնահատականի արժանացնելու համար: Բաքվի պատվիրակները Հայաստանի նախկին իշխանությանը որակել են «քրեական և հակաժողովրդավարական»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ՝ ասեմ, որ մեր և ադրբեջանցիների միջև երբևիցե փոխադարձ «կոմպլիմենտներ» չեն հղվել:
Նորմալ մտածողություն և վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ կարող է նշանակել, երբ Երևանը Ադրբեջանի «պատմական տարածք» հայտարարող Ալիևը, որ ընդամենը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, հանկարծ, մի քանի ժամում ՀՀ վարչապետի համար դարձավ «կիրթ»: Բայց սա ուրիշ թեմա է: Այժմ ըստ էության:
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարարություններին անդրադարձել են մեր պատվիրակները: Արձագանքելը, իհարկե, տեղին է և բնականաբար ողջունելի:
Միայն թե, երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հպարտ կեցվածքով ու խրոխտ Հայաստանի նախկին իշխանությանը անվանում էր «ավտորիտար ռեժիմ», ինչո՞ւ էիք լռում:
Ինչո՞ւ չէիք Փաշինյանին գլխի գցում, որ հպարտությունը՝ հպարտություն, անփորձությունն էլ՝ անփորձություն, բայց միջազգային բարձր ամբիոններից ելույթ ունենալուց ամեն բառ և ստորակետ կարևոր է, որ այդ ամբիոնները Հանրապետության հրապարակը չի, դիմացն էլ՝ միամիտ և անկեղծ, դյուրահավատ ժողովուրդը :
Թե՞ դուք էլ էիք կարծում, որ հեղափոխության գործը ամեն գնով առաջ տանել է պետք, անգամ պետությանը հարվածելով:
Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում:
Այն ժամանակ, երբ ասում էինք՝ տղերք, մի արեք էդպես, երկիրն եք վարկաբեկում, ասում էին՝ «բոբո» ՀՀԿ-ականները, «չուզող» Ազգային ժողովը խանգարում է մեր թռիչքին»,- գրառման մեջ հայտնում է Էդուարդ Շարմազանովը:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
99
Կայա Կալլասը կոչավ դիմել է ԱՄՆ-ին և Իսրայելին
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ փոփոխություններ, ՀՀ-ում նոր տեխնոլոգիական ծրագրեր և ԵՄ աջակցություն
1 րոպե
106
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
109