Քաղաքականություն
Սեդրակ Քոչարյանն Վանեցյանից հերքում է պահանջում
Gohar Vardanyan
456 դիտում
Այսօր տեղի է ունեցել Վանեցյանի դեմ առաջին դատական նիստը, որն էլ հետաձգվել է: Դատարանի որոշմամբ՝ հայցվոր կողմը պետք է եռօրյա ժամկետում ապացույց ներկայացնի, որ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերն է:
Հիշեցնենք՝ ՀՀ Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»:
Հայցվոր կողմը հայցը պնդեց ամբողջությամբ, իսկ պատասխանող կողմն՝ առարկեց: Նշենք, որ ո՛չ Սեդրակ Քոչարյանը, ո՛չ էլ Արթուր Վանեցյանը նիստին ներկա չէին:
Նախքան դատական նիստը սկսելը դատավորը կողմերին հարցրեց, թե արդյոք կո՞ղմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ: Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Անի Ալավեդյանը հայտարարեց, թե հաշտությանը դեմ չեն, եթե պատասխանող կողմը հերքի տեղեկությունները, որոնք հրապարակվել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ ասաց, թե չեն կարող հաշտվել, քանի որ հայցվոր կողմը հաշտությունը տեսնում է միայն հայցի բավարարման ձևով: Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերում Սեդրակ Քոչարյանին։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կայա Կալլասը կոչավ դիմել է ԱՄՆ-ին և Իսրայելին
1 րոպե
155
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ փոփոխություններ, ՀՀ-ում նոր տեխնոլոգիական ծրագրեր և ԵՄ աջակցություն
1 րոպե
91
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
97
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
100
5.0