Քաղաքականություն
Նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին
Այսօր Հայկական Ժամանակի խմբակցություն են այցելել ՀՀ վարչապետի պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Ե. Հովսեփյանը եւ նրա ներկայացուցիչ Ս. Հակոբյանը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ նրանք իրենց ձեռքի տակ ունեն նախկինում` մինչեւ թավշյա հեղափոխությունը կատարված խոշոր չափի կոռուպցիոն չարաշահումների մասին փաստեր:
Ե. Հովսեփյանի խոսքով՝ «Վալդայ» ՍՊԸ-ի միջոցով ԱԳՆ, ԿԳՆ եւ Մշակույթի նախարարությունների շենքերի կառուցապատման ժամանակ միլիոնավոր դոլարների փողերի լվացում է կատարվել:
Հովսեփյանը նաեւ նշել է, որ ժամանակին քաղաքային ջեռուցման ծրագրի համար հատկացվել էր 40 մլն դոլար, որով պետք է 18 հազար անապահով ընտանիքների բնակարանները ջեռուցվեր, սակայն արվել է ընդամենը 3 հազարինը եւ խոշոր չափի յուրացում է կատարվել:
Հովսեփյանըլրատվամիջոցին ասել է, որ Երեւան ՋԷԿ-ի միջոցով միլիոնավոր դոլարների յուրացում է կատարվել:
Նրանք պատրաստակամ են հանդիպել ՀՀ վարչապետի կամ ՀՀ վարչապետի աշխատակազմից իրավասու մարդկանց հետո եւ փաստերով` մանրամասնորեն ներկայացնել այս ամենը: Հովսեփյանը նաեւ ծրագիր է կազմել` ՀՀ տնտեսության զարգացումը խթանելու եւ հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար եւ պատրաստ է դա տրամադրել համապատասխան մարդկանց` անշահախնդիր:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0