Քաղաքականություն

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի մեղավորները նախկին իշխանավորներն են. Մեքսիկայի նախագահ

Gohar Vardanyan
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի մեղավորները նախկին իշխանավորներն են. Մեքսիկայի նախագահ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ հունվարի 18-ին 89 մարդու կյանք խլած խողովակաշարի ուժգին պայթյունի մեղավորները նախկին իշխանության ներկայացուցիչներն են: «Պատասխանատու են նրանք, ովքեր առաջ են տարել և կիրառել այդ նեոլիբերալ քաղաքականությունը, նրանք, ովքեր թաքցրել են կոռուպցիան, պաշտպանել և թաքցրել են այն: Մենք ցանկանում ենք, որ այդ ամենը փոխվի», - ասել է Լոպես Օբրադորը: Այն հարցինՙ կարելի էր արդյոք խուսափել պայթյունից, Մեքսիկայի նախագահը պատասխանել է,- «Իհարկե, հնարավոր էր դրանից խուսափել, եթե Մեքսիկայում կոռուպցիա չլիներ, եթե վառելիքը չգողանային, եթե իշխանությունները դա թույլ չտային, իսկ մարդիկ կարիքից դրդված այդ քայլին չդիմեին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250