Քաղաքականություն
Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող պարգևատրում անել իրեն
Gohar Vardanyan
435 դիտում
Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել։ Այս մասին «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պրոբլեմատիկ է եւ խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ինչի հետ կապված լիազոր մարմինը քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա»,– ասել է նախարարը՝ նշելով, որ օրենքն արգելում է պարգեւավճարի վերադարձը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ Արարատի մարզպետը կարող է հաջորդ ամսվա աշխատավարձը նվիրել մանկատանը եւ հավելեց, որ այս խնդիրը հավանաբար առաջացել է չիմացության պատճառով։
«Հավանաբար չիմացության կամ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու պատճառով է նման խնդիր առաջացել։ Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես եւ մյուս քաղծառայողները, որոնց ես պարգեւատրում եմ Ամանորին ընդառաջ»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել էր, որ նրանց օրենքը չի արգելում իրենք իրենց խրախուսել:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
954
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
457
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,543
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
424