Քաղաքականություն
Սյունիքի մարզպետը 1 օրում 2 անգամ դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն
Gohar Vardanyan
676 դիտում
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով: Այս մասին հայտնում է asparez.am-ը:
Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը:
Իսկ երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը:
317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կայա Կալլասը կոչավ դիմել է ԱՄՆ-ին և Իսրայելին
1 րոպե
154
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ փոփոխություններ, ՀՀ-ում նոր տեխնոլոգիական ծրագրեր և ԵՄ աջակցություն
1 րոպե
91
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
97
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
100
5.0