Քաղաքականություն
Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ»
Gohar Vardanyan
415 դիտում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված փողի չափը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատեսում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մասնակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո, որն ուղղվելու է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարությանը, մասնավորապես՝ 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին, հույժ կարևոր և բարդ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների արդիականացման համար: Այս ենթակառուցվածքների կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հատկանշական է ենթակառուցվածքային ուղղվածությունը:
Հնարավոր է արձանագրել, որ խոսքն, ըստ էության, Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ-ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է, իհարկե, բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստ:
Սա հուշում է եվրոպական քաղաքականության որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովանդակություն կամ նպատակադրում: Եվ սա, իհարկե, ներկայիս բարդ ու հակասական համաշխարհային զարգացումների պարագայում Հայաստանի համար կարևոր և նշանակալի ուղղություն է, որն ընձեռում է ռեգիոնալ քաղաքականության հարցում ճկուն ու նախաձեռնող լինելու հնարավորություն:
Այդ համատեքստում էլ ուշագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ինտենսիվացումը, և օրակարգում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Եվրամիության և Համաշխարհային բանկի այդ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությունը հատկապես առանձնահատուկ լույսի ներքո է այն հայտարարության ֆոնին, որ արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան նախապատրաստում է Իրան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատի հերթական վեհաժողովի անցկացում: Այս ֆորմատը Հայաստանը, անշուշտ, չպետք է դիտարկի որպես, այսպես ասած, հակառակորդ ֆորմատ, սակայն, այդուհանդերձ, հստակ է, որ Երևանը պետք է նաև փորձի ձևավորել ռեգիոնալ զուգահեռ ֆորմատներ և ներգրավել դրանցում թե´ Իրանին, թե´ Ռուսաստանին»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
56
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. Իրան-Իսրայել լարվածություն, ՀՀ-ում ԱՊՊԱ փոխհատուցումների աճ ու նոր կրթական ծրագրեր
1 րոպե
94
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
284