Հասարակություն
Կառավարության շենքում ԱԱԾ-ն խիստ հսկողություն է սահմանել. Որն է պատճառը
Gohar Vardanyan
448 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սեւեռելու եւ աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները:
Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունը ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հետո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել. նրանք միայն զինված հսկել են մուտքը:
Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով եւ ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
453
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,622
Արտագաղթի նոր, մեծ ալիքՙ գարնանը
Gohar Vardanyan
849
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Gohar Vardanyan
703
Ավելին Հասարակություն բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
4
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
68
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
86