Քաղաքականություն
«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
Gohar Vardanyan
327 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ–ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ:
Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլև ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:
Իրավիճակը դեռևս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ-ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին: Փաստացի ստացվում է, որ ԱԺ–ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,128
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
597
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,813
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
547