Քաղաքականություն
ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. Շարմազանով
Gohar Vardanyan
356 դիտում
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում էր նիստը:
«Ինչպես միշտ, փոփոխություն չկա: Համագումարի հարց չի քննարկվել, հերթականը մյուս տարի է, իսկ արտահերթի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքովՙ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին` ՀՀԿ-ն ունի իրեն հետևող ընտրազանգված, որը դեռ ավելանալու է: Նա ընդգծեց` իրենք 4-րդ տեղն են գրավել 11 քաղաքական ուժի մեջ, այն դեպքում, երբ իրենց նկատմամբ հակաքարոզչություն, արշավ էր իրականացվում:
«Ինչքան մաշված քաղաքական աբլիգացիներ կային, ով չէր ալարում, քննադատում էր ՀՀԿ-ին, թե` ձայն չունեք, բա ինչի՞ հիմա ձայները չի լսվում: Գնալով մեր 60 հազար ձայնի բանակն ավելանալու են՝ այսքան հակաքարոզ որևէ ուժի նկատմամբ չի եղել, դեկտեմբերի 10-ին ասել եմ, որ սա ՀՀԿ վերածնունդի օրն էր, այսօր էլ ապացուցեցինք, որ իշխանափոխությունից 9 ամիս անց ՀՀԿ-ն կայացած քաղաքական կառույց է, բնականաբար ոչ այն ազդեցությամբ, սակայն ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կայա Կալլասը կոչավ դիմել է ԱՄՆ-ին և Իսրայելին
1 րոպե
64
Լուրերը մեկ տողով. ԱՊՊԱ փոփոխություններ, ՀՀ-ում նոր տեխնոլոգիական ծրագրեր և ԵՄ աջակցություն
1 րոպե
73
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
83
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
87
5.0