Քաղաքականություն
Վարչապետի աշխատակազմի 2 մեքենանա հատկացվեց այլ կառույցների
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին: Նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը 2006 թվականի եւ 2012 թվականի արտադրության Տոյոտա մակնիշի ավտոմեքենաների մասին է։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին ամրացնել 1-ական ավտոմեքենա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
3.0
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
3.0
Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
5.0