Քաղաքականություն
Նոր ԱԺ-ն չի տարբերվում նախորդից. անփառունակ դրսևորումները շարունակվում են
Gohar Vardanyan
280 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսեւորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջեւ էր:
Դեռ խորհրդարանն ամբողջովին չկազմավորված` այս երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները լարվել էին, ԱԺ առաջին իսկ նիստից նրանք սկսեցին միմյանց դեմ մարտնչել: Երեկ էլ, երբ ԼՀԿ-ի պատգամավորներից Ա. Բաբաջանյանը կոշտ քննադատեց դիվանագիտական ոլորտում նախկին իշխանությունների քաղաքականությունը, մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ԲՀԿ-ականները շտապեցին կոշտ հակադարձել. ի վերջո, Մանուկյանը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Դավիթն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Այս խմբակցությունների մի քանի պատգամավորներ սկսեցին միմյանց վրա բղավել, իրար վրա բռունցքներ թափ տալ, բայց ամեն ինչ արագ հանդարտվեց:
Հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը հասցրեց իր ելույթով «փայլատակել». նա Հայաստանի անմիջական հարեւան երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներկայացրեց «ավտորիտար բնույթի պետություն»: Ավելի ուշ Կոնջորյանը ստիպված էր հայտարարելու, որ խոսելիս վրիպակ է թույլ տվել, այդ խոսքերն իրենց խմբակցության տեսակետը չեն:
Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից Իրանի իշխանություններին մեղադրել էր՝ ասելով, թե ««պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին», եւ այս ոճով մի քանի այլ խոսք հնչեցրել: Համաձայնեք` այս ամենն իսկապես տխուր է, շատ տխուր: Հետո էլ պատգամավորները դժգոհում են, որ ասում են՝ նոր խորհրդարանի մեծ մասն անփորձ է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:N
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Իրան-Իսրայել լարվածություն, ՀՀ-ում ԱՊՊԱ փոխհատուցումների աճ ու նոր կրթական ծրագրեր
1 րոպե
78
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
256
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
1,154
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
237
5.0