Քաղաքականություն
Նոր աշխատատեղեր․իտալացիները Հայաստանում նոր ՋԷԿ են կառուցելու
Gohar Vardanyan
1 րոպե
365 դիտում
ՀՀ կառավարությունը իտալական Renco ընկերության հետ նոր ՋԷԿ–ի կառուցման մասին պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում։
Renco ընկերության հետ շինարարության մասին հուշագիրը կառավարությունը ստորագրել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերին։ Վարկատուների հետ բանակցություններն ավարտվել են 2018 թվականի ապրիլին։ 2018 թվականի օգոստոս–սեպտեմբերի ամիսներին կառավարությունը կրկին բանակցություններ է անցկացրել։ Արդյունքում, 2018 թվականի նոյեմբերին, սակագինը հաջողվել է իջեցնել։
Այժմ հուշագրի հիման վրա պայմանագիր է ստորագրվում, որը նախագիծը կյանքի կկոչի։
Կայանը կլինի մոտ 250 ՄՎտ հզորությամբ, ծրագրի իրականացման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար (ԱԱՀ–ն չհաշված)։ Շինարարությունը կտևի 26 ամիս։ Նախագծի հիմնական բաժնետերը կլինի իտալական Renco ընկերությունը։
Արդյունքում Renco–ն չորս կոմերցիոն բանկ և Simest իտալական պետական կորպորացիային է (աջակցում է արտերկրում իտալական ընկերությունների ստեղծմանը) ներգրավվել։ Իսկ նախագծի 40% մասնակիցը կլինի Siemens գերմանական ինդուստրիալ հսկան։
Նոր կայանը թույլ կտա ավելացնել արտահանումը դեպի Իրան, ինչպես նաև փոխարինել հնացած Հրազդան ՋԷԿ–ի հզորությունները։
Արտահանումը կարևոր է նրանով, որ 2019 թվականին նախատեսվում է ավարտել Իրանից Հայաստան 400 կիլովոլտանոց նոր ԷՀԳ–ի շինարարությունը։ Մշակվում է նաև նախագիծ դեպի Վրաստան 400 վոլտանոց միջանցքի շարունակության համար։ Այս ամենը թույլ կտա եռակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման Հայաստանի հնարավորությունները։
Շինարարությանը ներգրավված կլինի մինչև 1200 մարդ, իսկ գործարկվելուց հետո, այնտեղ շուրջ 250 էներգետիկ է աշխատելու։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
60
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. Իրան-Իսրայել լարվածություն, ՀՀ-ում ԱՊՊԱ փոխհատուցումների աճ ու նոր կրթական ծրագրեր
1 րոպե
94
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
284