Հասարակություն
Ինչ է սպասվում օտարերկրացիների կողմից որդեգրված հայ երեխաներին. ԱՆ պարզաբանումը
Gohar Vardanyan
1 րոպե
394 դիտում
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել որդեգրման գործընթացի մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցադրումների վերաբերյալ։
«1. ՀՀ արդարադատության նախարարությունն է ճանաչվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի շրջանակում գործող ՀՀ կենտրոնական մարմին:
2. Օտարերկրյա պետություններում որդեգրված երեխաների ճակատագրերի նկատմամբ հետագա վերահսկողության հետ կապված հարաբերությունները և գործընթացը հստակ կարգավորված են:
3. Կենտրոնական մարմինը ՀՀ-ից որդեգրված և օտարերկրյա պետության տարածք տեղափոխված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է այդ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը:
4. Որդեգրված երեխաների կյանքի պայմանների վերաբերյալ զեկույցները, որոնք ներառում են համագործակից պետության իրավասու մարմինների կողմից կազմված երեխայի կենսապայմանների ուսումնասիրության, առողջական վիճակի մասին տեղեկություններ և լուսանկարներ, ստացվում, ուսումնասիրվում և պահպանվում են կենտրոնական մարմնում:
5. Կենտրոնական մարմինը, համագործակցելով իր գործընկերների հետ, վերջիններիս աջակցությամբ շարունակական կապի մեջ է գտնվում որդեգրող ընտանիքների հետ, այդ թվում, համագործակցող երկրի կենտրոնական մարմինների հրավերով, այցելություններ են կատարվում որդեգրողների ընտանիքներ՝ որդեգրված երեխաների հետ ուղղակիորեն շփվելու, նրանց տեսակցելու նպատակով:
Հատկանշական է, որ առ այսօր որևէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին Կենտրոնական մարմինը չի ստացել, արտերկիր որդեգրված երեխաների կենսապայմանները ապահովված են, վերջիններս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են տվյալ պետության իրավասու մարմինների վերահսկողության ներքո:
6. Որդեգրված երեխայի տվյալների գաղտնիության պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ, հետևաբար, Կենտրոնական մարմինը իրավունք չունի գործընթացում չներգրաված անձանց ներկայացնել օտարերկրյա որդեգրման փաստի, գործընթացի և երեխայի մասին որևէ անհատականացված տեղեկություն:
7. 2019 թվականի հունվարի դրությամբ Կենտրոնական մարմնում հաշվառված են 240-ից ավելի երեխաներ, որոնք չեն որդեգրվել ՀՀ քաղաքացիների կողմից: ՀՀ կենտրոնական մարմինը լիահույս է այդ երեխաների համար ընտանիքներ գտնել՝ անկախ աշխարհագրական տարածքից և ազգային պատկանելիությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
453
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,622
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Gohar Vardanyan
703
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը դավադրություն է անում Փաշինյանի դեմ. ավտոներկրողների բողոքը
Gohar Vardanyan
696
Ավելին Հասարակություն բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
33
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
70
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
87