Քաղաքականություն

Թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել ա, չքննադատե՞մ. Շարմազանով

Gohar Vardanyan 831 դիտում
Թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել ա, չքննադատե՞մ. Շարմազանով
«Հայաստանի այն իշխանությունը, որը չի օժանդակի Արցախին մեկ ժամ հետո կկնքի իր քաղաքական մահկանացուն: Ես գտնում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունեցել չի բխում մեր պետական շահերից և այս 8-9 ամիսը ցույց տվեցին, որ կա վտանգ ուղղված և՛ Արցախի բանակցային պրոցեսին, և՛ Հայաստանի միջազգային հեղինակությանը, և՛ անվտանգությանը, և՛ արժեքային համակարգին»,-անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա քաղաքական իրավիճակին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը հիշեցրեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը քարոզարշավի ընթացքում մատ թափ տվեց Արցախի իշխանության վրա: Նա ընդգծեց, ինքը բազմիցս է ասել, որ անձերի հետ կապված ոչ մի խնդիր չունի և չի էլ ունեցել. «Բայց Արցախյան հարցում անգամ այս մարդիկ չունեն հայեցակարգ: Երբ ես իրենց ասում էի ՀԱՊԿ-ում մի արեք այդ բանը, վարչապետը օգոստոսի 17-ին մեծամտորեն հայտարարում էր, թե Հանրապետական մի պատգամավոր կա, որն ասում է հայ-ռուսական հարաբերությունները վատացել են»,-ասաց նա: Վերջինս կարծում է, որ ներկայիս իշխանության արարքները իրոք քննադատության տեղիք են տալիս և դրանց վրա աչք փակելը պարզապես սխալ կլինի. «Հարյուրավոր պետական ծառայողների կրճատել են, թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել ա բա չքննադատե՞մ»,-հարցրեց Շարմազանովը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250