Քաղաքականություն
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
«Երկու կողմերի միջնորդությունների քննարկումն ավատրվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- ասաց Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
3.0
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
3.0
Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
5.0