Քաղաքականություն
Միքայել Մինասյանը եղել է մեր լավագույն դեսպաններից մեկը. Արման Բաբաջան
Gohar Vardanyan
289 դիտում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ այսուհետ տարբեր երկրներում ՀՀ դեսպան նշանակվողները պետք է հրավիրվեն Ազգային ժողով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է հարցադրումներ լինեն, վերջիններս էլ պարտավոր են ԱԺ-ին ներկայացնել իրենց պատկերացումները, տեսլակականները. «Մեր խմբակցուևթյան համար դա առանձցքային հարց է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև նշանակվելն այդ կարգը լինի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաբաջանյանը խիստ քննադատական ելույթ էր ունեցել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ինչից հետո բախում էր տեղի ունեցել ԲՀԿ-ական ու ԼՀԿ-ական պատգամավորների միջև:
Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական ելույթ է ունեցել, լարվածություն չկա. «Եթե Անդրանիկ Մանուկյանի որդին (ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյան) այստեղ է, իսկ Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին այստեղ չէին…. ես իմ ելույթը չեմ կարող պայմանավորել ինչ-որ մեկի որդու ներկայությամբ կամ խնամիական հարաբերություններով (Անդրանիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է)»:
Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, ապա Բաբաջանյանի խոսքերով, վերջինս լավագույն դեսպաններից է եղել, ինչի ապացույցն է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հայտնի պատարագը, Վատիկանի կողմից ցեղասպանության ճանաչումը, Հռոմի պապի պատմական այցը. «Հավանաբար իշխանությունները որոշել են, որ նա չպետք է շարունակի իր պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի ավանդույթները և Վատիկանի հետ հարաբերություները կխորանան և կզարգանան»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կուբայի նախագահը սպառնացել է ԱՄՆ-ին
1 րոպե
128
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
363
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
245