Քաղաքականություն
Հերթը հասնում է Փաշինյանի շրջապատի ախորժակները բավարարելուն, մեծ գումարներ բյուջեի հաշվին գտնվում է. Աշոտյան
Gohar Vardanyan
306 դիտում
Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող «Հայկական ժամանակը» մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀկ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։
Աշոտանյանի գրառման մեջ ասվում է․
«Պաշտոնական քարոզչամեքենան, մոռանալով որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը նախևառաջ օլիմպիական չեմպիոններ են, մեր երկրին համբավ ու պատիվ բերած մարդիկ, երիտասարդ ու շնորհալի մեր շախմատիստներին իրենց գիտելիքը փոխանցող մարզիչներ, փորձել է նաև քաղաքականցնել հարցը, շեշտելով Սերժ Սարգսյանի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների փաստը:
Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն, հատկապես, երբ կառավարությունը և Ազգային ժողովը ողողել են հանրությանը տեսանելի ոչ մի արժանիք չունեցող, բայց վարչապետի մերձավոր շրջանակի մարդկանցով:
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով:
Պաշտոնական քարոզչամեքենան նաև փորձել էր սենսացիա մատուցել շախմատի դպրոցի մարզիչների աշխատավարձը (400-500 հազար դրամ)՝ անվանելով այդ աշխատավարձը հսկայական:
Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, և լավ կլինի, որ բոլոր մարզաձևերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ:
Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է:
Օրինակ՝ օրերս Ազգային Ժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ երկուսով՝ դարձնելով 11: Ակնհայտ է, որ կարելի էր ընդամենը բավարարվել քաղաքական որոշմամբ և առանց թիվ ավելացնելու 2 հանձնաժողով տալ ԲՀԿ-ին, մեկն էլ՝ ԼՀԿ:
Այդ որոշման ֆինանսական գինը, որ վճարելու է Հայաստանի քաղաքացին իր գրպանից մեկ հանձնաժողովի համար մոտավորապես կազմում է՝
4 փորձագետ՝ միջինը 200 000 դր. աշխատավարձ = 800 000
գործավար և վարորդ՝ միջինը 150 000 դր. աշխատավարձ = 300 000 դրամ
Աշխատավարձի հավելում (նախագահ+տեղակալ)՝ միջինը 200 000 դրամ
Վառելիք, տրանսպորտային միջոց և այլն (նախագահ+տեղակալ)՝ միջինը 250 000 դրամ:
Այսպիսով, մեկ հավելյալ հանձնաժողովի ամսական ծախսը միջինը կազմելու է մոտ 1 550 000 դրամ, երկուսինը՝ 3 100 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ շուրջ 35 000 000 դրամ:
Այս գումարով հաստատ կարելի է համաշխարհային հռչակ ունեցող ոչ թե մեկ, այլ երկու դպրոց պահել, որոնք մեր երկրի համար շատ ավելի մեծ հեռանկար ու համբավ կբերեին, քան Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված ու ոչ մի այլ բանով աչքի չընկած մարդկանց պետական բյուջեից բավարարելը»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
294
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
255
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
247
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
273
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
211