Պատահարներ
Երևանում 6 ամսական երեխա է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
447 դիտում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հունվարի 16–ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական երեխա։
Բժշկական կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): «6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Լրատվամիջոցը նշում է, որ՝ հիվանդությունը սկսվել է բարձր ջերմությունով, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա:
Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 հիվանդը մահացել է»,– հայտնել են ԲԿ–ից:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
Սպանություն «Սիլ Ինշուրանս-ի գրասենյակում
Gohar Vardanyan
1 րոպե
1,115
Ողբերգական ավտովթարՙ Կոտայքում. 3 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Gohar Vardanyan
723
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեւանում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ
Gohar Vardanyan
694
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
218
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,563