Պատահարներ
Արարատի մարզում հայտնաբերել են կորած քաղաքացու դին
Հունվարի 15-ին` ժամը 22:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ Մրգավետ գյուղի մանկապարտեզի մոտակայքից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները տարբեր ուղություններով:
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն Աճառյան փողոցի 17 հասցեում գտնվող տնամերձ հողմասում (պատկանում է կորած քաղաքացուն) հայտնաբերել են Գ. Հ.-ի (1936 թ.) դին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0