Պատահարներ
Վրաստանում H1N1 վիրուսից 10 ամսական երեխա է մահացել
Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել։ Այդ մասին հաղորդում է apsny.ge կայքը:
Երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն հանգամանքը, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն է:
Վրաստանը «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կարող են ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին տրամադրվում է անվճար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0