Քաղաքականություն

Քոչարյանի գործով շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ

Gohar Vardanyan 273 դիտում
Քոչարյանի գործով շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ
Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե «Մարտի մեկի» գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող 4 նախկին պաշտոնյաներից միայն Քոչարյանն է գտնվում կալանքի տակ: «Կալանավորում պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, եթե առկա են կալանավորման հիմքեր և պայմաններ, հավանաբար մյուս մեղադրալների մասով դատարաններն օբյեկտիվ են եղել: Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, և շատ ավելի մեծ պատվեր կա, որ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, հավանաբար դրանով է պայմանավորված, որ Քոչարյանը մինչ օրս կալանքի տակ է»: Հարցին, թե ո՞ւմ կողմից է պատվերը, Ալումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ներկա գործադիր իշխանության կողմից»: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Երկրոդ նախագահը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուր Խաչատուրովին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250