Պատահարներ
Կողոպտիչն ասել է, թե «ինքը Ֆանտոմասն է» և թալանել է Varks.am-ում եղած ողջ գումարը
Gohar Vardanyan
517 դիտում
Երեկ՝ հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում; Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչ «Ֆանտոմասին» և գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
Սպանություն «Սիլ Ինշուրանս-ի գրասենյակում
Gohar Vardanyan
1 րոպե
1,115
Հայաստանում H1N1-ից եւս մեկ մարդ է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
780
Ողբերգական ավտովթարՙ Կոտայքում. 3 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Gohar Vardanyan
723
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
142
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,563