Հասարակություն
Կեսարյան հատումից հետո երիտասարդ ծննդկան է մահացել
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ Այս…
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ Այս մասին հայտնում է Lurer.com-ը։
«Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը պետք է մնար վերակենդանացման բաժանմունքում, մենք բժիշկի հետ խոսեցինք, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ պարզապես արնահոսության հետևանքով շատ արյուն է կորցրել»,-աղբյուրի հետ զրույցում մանրամասնել են մահացած ծննդկանի հարազատները։
Բժիշկները մահացածի հարազատներին ներկայացրել են, որ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությունը։
Սուսաննա Ոսկանյանն ուներ 4-ամյա դուստր, իսկ դեկտեմբերի 27-ին ծնվել է տղա երեխա։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com...
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատ...