Քաղաքականություն
ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ սենյակից տարել է նույնիսկ Սերժ Սարգսյանի նկարը. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
314 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաեւ ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները: Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում: Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում: Պատճառը թերեւս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը: Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը եւ վերջ: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վարագույրների քիվերը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
117
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
561
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
145
5.0
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
182