Քաղաքականություն
Էնֆիաջյանը զրկվել է օծանելիքից ու դրամապանակից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ, եթե Էնֆիաջյանը պարտվեր, իրենք նրան տղամարդուն հարիր որևէ իր՝ դրամապանակ կամ օծանելիք կնվիրեին:
Իսկ այն, որ Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակից կնոջը ծաղիկներ նվիրեց, Մարուքյանը «ջենտելմենական քայլ» որակեց:
Նշենք, որ Էնֆիաջյանի թեկնածության օգտին Է քվեարկել 108 պատգամավոր, իսկ 19-ը՝ Թանդիլյանի համար:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրադառնալով այս քվեարկությանը ՝ նշեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ:
Ըստ Մարուքյանի՝ ամենայն հավանականությամբ, Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
3.0
Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
5.0