Քաղաքականություն
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ դարձավ Վահե Էնֆիաջյանը
Gohar Vardanyan
327 դիտում
Խորհրդարանն ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին։
Էնֆիաջյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև։
Նա ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին՝ Երեւանում:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մագիստրատուրան: 2010թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:
1999թ.-ից Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է: 1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:
2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011թ.-ից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ:
2006թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ:
2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ: 2014թ.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010թ., «Ազատագրում» ՀԿ), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Հայրենիք եւ հավատ» (2013թ., ԼՂՀ), «Հայրենիքի պաշտպանության համար» (2013թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգեւ հատուկ հուշամեդալով (2013թ.), Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.): 2013թ. ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Երեք տասնյակից ավելի ծրագրերի եւ գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
114
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
547
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
143
5.0
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
182