Քաղաքականություն
1300 բժշկի և 3300 էլեկտրոնային ստորագրություն. Մհեր Ենոքյանի դեմ ստորագրությունները վարչապետի մոտ է
Gohar Vardanyan
1,908 դիտում
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը երեկ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:
«Երեկվա դրությամբ 1300 ստորագրություն կար բժիշկներից, սակայն դեռևս շարունակում են դիմել բժիշկներ, այդ թվում՝ նաև մարզերից, որոնք ցանկություն են հայտնում միանալ ստորագրահավաքին»,-ասաց նա և նշեց, որ բացի բժիշկներից, այլ քաղաքացիներ ևս ցանկանում էին միանալ ստորագրահավաքին:
«Մարդիկ, որոնք բավականին լուրջ ներդրում ունեն ամենօրյա պետության աշխատանքի մեջ, իրենց դիրքորոշումն են հայտնել` նշելով, որ ներում չպետք է տրվի»,- ասաց նա:
Ելենա Աղաջանովան նշեց նաև, որ ֆեյսբուքում էլեկտրոնային ստորագրահավաք են կազմակերպել և երեկվա դրությամբ այդ ստորագրահավաքին միացածների թիվը 3300 էր, ինչը ևս հանձնել են վարչապետին:
«Կարծում եմ, որ մեր երկրի նախագահը, վարչապետը պետք է շատ լուրջ մոտենան այս հարցին և ոչ թե միայն հետևեն ներման հանձնաժողովի կարծիքին, մանավանդ որ կան քաղաքացիներ, որոնք համաձայն չեն ներման որոշման հետ:
Ներման պրոցեսը բարոյական պրոցես է, իրավական չէ, և երկրի ղեկավարությունը դրա վրա պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մյուս կողմը պնդում է, որ դա իրավական խնդիր է, և իրենք գնում են իրավական լուծման, նա ասաց, որ եթե դա լիներ իրավական խնդիր, իրենք կդիմեին դատարան, ոչ թե ներման, առավել ևս, երբ մարդը չի զղջացել:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
114
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
548
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
143
5.0
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
182