Պատահարներ
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։
Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0